Շորժա-Վարդենիս ճանապարհին «Honda»-ն բախվել է երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների

· Գեղարքունիք

Շորժա-Վարդենիս ճանապարհին «Honda»-ն բախվել է երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների

Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Ալեքսան Մ․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով անասուններից մեկը տեղում սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են անասունների սեփականատիրոջ ինքնությունը։