Կյանքով լի տղա էր մեր Տիգրանը. մահացած հայտնաբերված զինծառայողը Սևանից էր

· Սևան

Կյանքով լի տղա էր մեր Տիգրանը. մահացած հայտնաբերված զինծառայողը Սևանից էր

Երեկ մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից էր, անունը՝ Տիգրան:

Տղան ապրում էր ծնողների և իրենից մեծ եղբոր հետ: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա մեկնել ծառայության:

«Բարի, հարգալից, կյանքով լի, խելացի տղա էր մեր Տիգրանը, ավագ դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ էր ընդունվել, շատ էինք ուրախացել: Կատարվածը շոկային է բոլորիս համար, չենք հավատում ինքնասպանության վարկածին»,

NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մտերիմներից մեկը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: