«Երկանքը ու հողի բարիքները» ․ Նորակետ գյուղում առաջին անգամ անցկացվեց բերքի օրհնության տոն

· Գեղարքունիք

«Երկանքը ու հողի բարիքները» ․ Նորակետ գյուղում առաջին անգամ անցկացվեց բերքի օրհնության տոն

«Երկանքն ու հողի բարիքները» ․ Նորակետ գյուղում առաջին անգամ անցկացվեց բերքի օրհնության տոն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակետ գյուղում առաջին անգամ անցկացվեց բերքի տոն։ Տեղացիների համար օրը վերածվեց տոնախմբության, քանի որ ոչ սահմանամերձ, սակայն սահմանին շատ մոտ  գտնվող այս փոքր գյուղում  միջոցառումներ  հազվադեպ են լինում։

Գուցե սա էր նաև պատճառը, որ մեծից փոքր մասնակցություն ունեցան ՝ ներկայացնելով ոչ միայն տարածաշրջանի կլիմայական պայմաններում աճող բերք ու բարիքը՝ մրգի ու  բանջարեղենի լայն տեսականին, այլև հմուտ տնտեսուհիների ձեռքով պատրաստած պահածոներն ու գյուղական հացը։ Ի դեպ, առատ սեղաններին առանձնահատուկ հմայք էր հաղորդում երկանքը՝ ձեռքի քարե ջրաղացը, որով ժամանակին տան տիկնայք  ցորեն կամ գարի են աղացել։

Միջոցառման մեկնարկը տրվեց Տեր Հարություն քահանայի՝ բերքն օրհնելու  արարողությամբ։ Այնուհետև ուղեկցվեց Վարդենիս համայնքի սաների մասնակցությամբ  ավանդական երգ ու պարով ու ելույթներով։

«Կենարար» հիմնադրամի առաջնորդական դասարանի սաներն էին միջառման հեղինակները՝  Վարդենիս համայնքի 12 գյուղերից։ Կամավորները յուրաքանչյուրն իր գյուղը ներկայացնող սեղանն էր զարդարել։ 

Նպատակը՝ հեռավոր գյուղական համայնքնեում աշխուժություն և տեղական արտադրության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելն է։  

«Նորակերտ գյուղում նմանատիպ միջոցառում դեռ չեր եղել։ Նպատակներից մեկն էլ այն էր ,որ հարևան գյուղերի բնակիչներին նույնպես համախմբելով՝ մասնակից դարձնել միջոցառմանը։ Մենք կարևորում ենք նաև գյուղաբնակ երեխաներին որակյալ կրթությամբ ապահովելը՝ հնարավորություն տալով զարգանալ հենց իրենց գյուղերում»,- ավելացրեցին նախաձեռնողները։

 Օրհնված մթերքի մի մասը հյուրասիրվեց ներկաներին, իսկ մյուս մասը՝ սաները տարան իրենց համայնքներ։