Մկներ՝ Սևանի բնակարաններից մեկի ջրամատակարարման խողովակում

· Սևան

Մկներ՝ Սևանի բնակարաններից մեկի ջրամատակարարման խողովակում

Սևան քաղաքի տարբեր շենքերում ջրամատակարարման խողովակներից բնակիչները մկներ են դուրս բերել։

Սևանի բնակիչներից Արայիկ Բադոյանը ABC Media-ին տեղեկացրել է, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել 20 օր առաջ՝ Խաղաղության փողոցի 5 հարկանի շենքերից մեկի 4-րդ հարկում։ Բնակչի տանը ջրամատակարարումը խափանվել է, մեկ օր ջուր չունենալուց հետո բնակիչները փորձել են գտնել պատճառն ու խողովակից սատկած մուկ են գտել։ Հաջորդ նմանատիպ միջադեպն ավելի ուշ է եղել՝ Գրիբայեդովի փողոցում՝ իր եղբոր տանը։

Բնակիչները դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, այստեղից եկել են, ուսումնասիրել շենքի նկուղը, տեղեկացրել, որ կգան լաբորատոր հետազոտություն վերցնելու։

Վեոլիա ջրից ABC Media-ին հայտնում են, որ Սևանի քաղաքապետի տեղակալն ու ընկերության աշխատակիցները մեկնել են ահազանգի հետքերով, պարզել, որ ահազանգողները հարազատ եղբայրներ են։ Ընկերության խոսնակը հավելում է՝ 2021-22 թվականին Սևանում խողովակների փոխարինման կապիտալ աշխատանքներ են իրականացվել և նշված փողոցներում խնդրահարույց խողովակներ չկան։