Էլեկտրաէներգիայի անջատումներ Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 30-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գեղարքունիքի մարզ՝
11:00–13:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–13:40 Մեծ Մասրիկ գյուղի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00–16:30 Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։