Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի

· Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 9:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Ծովասար բնակավայրերի գազասպառողների, «Հայկ-Նորիկ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։