Էլեկտրաէներգիայի անջատումներ Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գեղարքունիքի մարզ՝
11:00–13:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–13:30 Ակունք գյուղի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–14:00 Ակունք գյուղի 7-րդ և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:30–16:30 Վարդենիս քաղաք` Երիտասարդության, Զորավոր Անդրանիկի և Թովմասյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։