Սևանից դուրս բերեցին ապօրինի խեցգետնորսիչներ

· Սևան

Սևանից դուրս բերեցին ապօրինի խեցգետնորսիչներ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնորսիչ: 18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ։ Այս մասին տեղեկացնում են Էկոմարեկային ծառայությունից:

Կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

Հարկ է նշել, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Էկոպարեկային ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն։