Ո՞ր համայնքներում կլինեն հաջորդ ՏԻՄ ընտրությունները. Սկսել է մասնակից ուժերի գրանցումը

· Գեղարքունիք

Ո՞ր համայնքներում կլինեն հաջորդ ՏԻՄ ընտրությունները. Սկսել է մասնակից ուժերի գրանցումը

Հաջորդ ՏԻՄ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։ Այդ օրը համամասնական ընտրակարագով ավագանի կընտրեն Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու էհոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև նոյեմբերի 17-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:

Ընտրողներն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները նաև մատչելի ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկատվությունները կարող են ստանալ 2026 թվականի հոկտեմբերի 20-ից՝

  • ընտրողների ցուցակներից, որոնք տեղադրված կլինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքում (mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am),

  • տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկից, որը տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,

  • համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ընտրողների ռեգիստրից, որը որոնման հնարավորությամբ, տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: