Էլեկտրաէներգիայի անջատումներ Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գեղարքունիքի մարզ՝
11:30–14:30 Վարդենիս քաղաք՝ Մարշալ Բաղրամյան, Շահումյան, Վ. Համբարձումյան և Վ. Մամիկոնյան փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:50–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Է. Պողոսյան, Թովմասյան և Կամոյի փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Ճամբարակ քաղաքին հարակից Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան և Բարեպատ գյուղեր,
11:00–17:00 Սևան քաղաք՝ Նաիրյան փողոց 175 շենքն ամբողջությամբ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
11:30–16:00 Լուսակունք գյուղի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների մի հատվածըև հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00–13:00 Սևան համայնք՝ Գեղամավան և Ծաղկունք գյուղերն ամբողջությամբ, «Գագարին» ՍՍԿ, «Պահուստ» ՊՈԱԿ, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «Դի Վի Էյչ», «Դի Ջի Գաթ», «Էկո Ֆաունա», «Գագարին Ագրո», «Օտո Թրեյդինգ», «Նոհալ Լաբ» ՍՊԸ-ները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։