Ավետիք Դարբինյանն աշխատանքային այցով եղել Գեղարքունիքի մարզում

· Գեղարքունիք

Ավետիք Դարբինյանն աշխատանքային այցով եղել Գեղարքունիքի մարզում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն աշխատանքային այցով եղել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։ 

Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Սասուն Սահակյանը, շինարարության ոլորտի պատասխանատուներ։

Աշխատանքային խումբը եղել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղի, Զովաբերի, Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ», Մարտունի քաղաքի թիվ 2,3,4 մանկապարտեզներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում են հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ։

Նշված մանկապարտեզներից 4-ում շինարարությունն ընթանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ և պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ, իսկ մնացած 2 ծրագրերն իրականացվում են Մարտունի համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն- համայնք 75 և 25 տոկոս հարաբերակցությամբ։

Շրջայցերի ընթացքում ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը զրուցել են շինարարների հետ, հանդես եկել առաջարկություններով, տվել անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ՝ շինարարությունները ժամանակին և որակով ավարտին հասցնելու համար։