Բյուջեից 2 մլրդ 78 մլն դր. հատկացում արվեց սուբվենցիոն և 1 մլրդ 700 մլն դրամ մասնակցային բյուջետավորման ծրագրերին

«Ձեզ եմ ներկայացնում համայնքների ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագերը 2 մլրդ 78 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը»,-գործադիրի այսօրվա նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է այդ գումարով ֆինանսավարել 15 համայքների 26 ծրագիր։
«Ըստ մարզերի՝ հետևյալ բաշխվածություն կա, Արագածոտնի մարզ՝ 2 ծրագիր, Արարատի մարզ՝ 6 , Արմավիրի մարզ՝ 2, Գեղարքունիքի մարզ՝ 2, Լոռու մարզ՝ 6, Կոտայքի մարզ՝ 4, Սյունիքի մարզ՝ 2, Վայոց Ձորի մարզ՝2 ծրագիր»,- ասաց Խուդաթյանը և տեղեկացրեց,որ այդ որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերով համայնքներին փոխանցված կլինի 15 մլրդ 236 մլն դրամ։
Նիկոլ փաշինյանն էլ չմոռացավ հատ-հատ թվարկել բոլոր ծրագրերը։
Դավիթ խուդաթյանը հավելեց,որ չզեկուցվող որոշումների թվում պետական բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ է վերաբաշխվել մասնակցային բյուջետավորման ծրագրերին, որոնք կծախսվեն 44 համայնքի 94 ծրագրերի վրա։