Հոկտեմբերի 15-ին և 16-ին Վարդենիսում գործարկվելու են էլեկտրական շչակներ
· Վարդենիս

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հարգելի բնակիչներ,
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին և 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։