ՊՆ խոսնակը՝ հրազենային վնասվածով զինվորի մասին

· Գեղարքունիք

ՊՆ խոսնակը՝ հրազենային վնասվածով զինվորի մասին

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին հրազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել Երևան։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը NEWS.am—ի հետ զրույցում նշեց. «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս։ Զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։