Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց «Սևանն անիվների վրա» հեծանվային երթուղու բացման միջոցառմանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց «Սևանն անիվների վրա» հեծանվային երթուղու բացման միջոցառմանը, որը կազմակերպվել է «Սևան» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ՝ COP17-ին ընդառաջ
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Սևանի զբոսաշրջային գրավչության բարձրացման, ակտիվ և էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացման ու Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային ներուժի բացահայտման ուղղությամբ։
Նման ծրագրերը նպաստում են կայուն զարգացմանը, նոր հնարավորություններ ստեղծում տեղական համայնքների համար և Գեղարքունիքի մարզը դարձնում ավելի գրավիչ ուղղություն թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների համար