813 միլիոն 386 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզում աշխատանքների համար

· Գեղարքունիք

813 միլիոն 386 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզում աշխատանքների համար

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար հատկացնել 813 միլիոն 386 հազար դրամ ։

Այդ թվում՝

40 միլիոն 799.8 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ անցուղի ասֆալտապատման աշխատանքներ համար։

44 միլիոն 546.4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Հերացի փողոցի քարե սալիկներով կառուցում իրականացնելու համար։

107 միլիոն 640․0 հազար դրամ՝ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել ընկած 6,1 կիլոմետր հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։

333,000 միլիոն դրամ՝ Մ-10 Լճափ-Հայրավանք 7,6 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։

287 միլիոն 400 հազար դրամ՝ Ծովագյուղից-Սեմյոնովկա 2 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար