Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան

· Գավառ

Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան

Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է. Armenia Sputnik–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը։

«Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,– նշեց Գևորգյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Էլիզա Գալուստյանն էլ շեշտեց, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը։